Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սասուն Միքայելյանի վիրահատությունը հաջող է անցել, նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ

23:00, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
Սասուն Միքայելյանի վիրահատությունը հաջող է անցել, նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վիրահատությունը հաջող է անցել, նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Սասուն Միքայելյանի վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց խոսնակը:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը երեկ երեկոյան Արցախում բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի և ոտքի շրջանում: Նա գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում:

5267 | 0
Facebook