Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Թուրք հնագետը ծաղրում է Ալիևին ու Թուրքիային

22:20, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
Թուրք հնագետը ծաղրում է Ալիևին ու Թուրքիային

Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն, որը Twitter-ում ակտիվ լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում Արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ, իր էջում ծաղրանկար է հրապարակել, գրում է Ermenihaber-ը։

Այնտեղ պատկերված է Հայաստանի և Արցախի քարտեզը, որում ներառված են նաև Շահումյանի շրջանը, Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նստած գրքերի վրա, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով պատված, արյունով հոսող նավթի պահամանի վրա։

Հասկանալով, որ դա առաջացնելու է թուրք-ադրբեջանցի օգտատերերի զայրույթն ու քննադատությունները, հնագետը գրել է. «Շատ բարկացաք գրառման համար, սակայն հայերն իրականում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք գիտությունն ու արվեստն են, աշխարհի մասշտաբով շատ ազդեցիկ են։ Դա էլ, կամա թե ակամա, հայերին մշակութային հեգեմոնիայի հնարավարություն է տալիս: Գիտեմ, որ դա ցավ է պատճառում, բայց իրականությունը դա է»։

Փեհլիվանօղլուն նաև հայտնել է, որ շուտով շարք է պատրաստելու հայերի մասին, թե ինչ նպաստ են ունեցել աշխարհի համար: Նա համոզված է, որ դրանից հետո հայերին «նսեմացնող» թուրք ու ադրբեջանցի օգտատերերը «կուլ կտան իրենց փոքրիկ լեզուն»:

| | |
11998 | 1
Facebook