Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարը

20:00, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարը

Զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսորի ֆեսբուքյան գրառումից:

«Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․

Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում»,- գրել է նա:

Գրառմանը կից Հադրութում նկարահանված փոքրիկ տեսանյութ է հրապարակված:

Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ»-ը մեծ էկրան է բարձրացել 2014 թվականին:

| | |
9687 | 0
Facebook