Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գավառում ծնված Մոնթեի հայրն այժմ Արցախում է». Գնել Սանոսյան

15:15, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
«Գավառում ծնված Մոնթեի հայրն այժմ Արցախում է». Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին:
     Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:
     Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն:
     Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի մոնթեների կարիք. Թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին»:

4125 | 0
Facebook