Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՄՆ դեսպանատան առջև հստակ հարց է պետք դնել. արդյո՞ք ՆԱՏՕ-ն է պատերազմում ՀՀ-ի դեմ». Ստ. Դանիելյան

15:10, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
«ԱՄՆ դեսպանատան առջև հստակ հարց է պետք դնել. արդյո՞ք ՆԱՏՕ-ն է պատերազմում ՀՀ-ի դեմ». Ստ. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ դեսպանատան դիմաց ցույց է, սակայն պահանջներն անհասկանալի են: Չկա քաղաքական հարցադրում։
     Պետք է ճիշտ ձևակերպել խնդիրը: Իսկ պահանջը հստակ է: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, թուրքական հատուկ ջակատայիններն ու սպաները ՆԱՏՕ-ի սպաներն են, իսկ օգտագործվող զենքերը՝ նույնպես ՆԱՏՕ-ինը: Դեսպանատան առջև հստակ հարց է պետք դնել. արդյո՞ք ՆԱՏՕ-ն է պատերազմում Հայաստանի դեմ․ այո, թե՞ ոչ:
     Եթե այո, ապա հստակություն մտցվի Հայաստանի ու Ամերիկայի հարաբերությունների մեջ, եթե ոչ, ապա ԱՄՆ-ն ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել իր դաշնակցի նկատմամբ։ Սա է այսօրվա միակ հարցը, որի պատասխանը պետք է ստանանք ԱՄՆ-ից»:

4007 | 1
Facebook