Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք ձեր այս լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու»․ Անահիտ Բախշյան

15:00, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
«Դուք ձեր այս լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու»․ Անահիտ Բախշյան

«Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և սիրիական ահաբեկիչների դեմ, դուք չեք կարող անտարբեր նայել այս ամենին, դուք իրավունք չունեք ուղղակի»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Դուք ձեր այս լռությունն ու անտարբերությունը չեք մարսելու։ Ուշքի՛ եկեք, խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք, Ամերիկա և մնացած պետություննե՛ր, քանի դեռ այս տեռորիզմը նորից չի եկել ձեր երկիր, ինչպես 2001 թվականին ձեր մայրաքաղաքում չորս բարձրահարկ շենք տապալեց և այդքան մարդիկ զոհվեցին»,- ասաց նա։

5034 | 0
Facebook