Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել»․ Երեմ Սարգսյան

14:25, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
«Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել»․ Երեմ Սարգսյան

«Դատական նիստը կայացավ, սակայն հետաձգվեց։ Այն կշարունակվի սույն ամսվա 22-ին։ Դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, որոնք պիտի ներկայացնենք. դրանք ձեռք բերելու առումով ժամանակ են պահանջում։ Այդ օրը փաստաթղթերը կներկայացնենք, դատական նիստը կշարունակվի, հավանաբար հենց այդ օրն էլ կավարտվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, սակայն չմանրամասնեց, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, միայն նշեց, որ միջնորդության հիմնավորվածության հետ է կապված։
     Անդրադառնալով գրավի չափին՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք նշել են գրավի որոշակի չափ, բայց հիմնականում թողել են դատարանի հայեցողությանը։
     «Որքան որ դատարանը հիմնավոր կհամարի»,- հավելեց նա։

5634 | 0
Facebook