Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եղբորս որդին կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով». Սերգեյ Բագրատյան

13:15, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
«Եղբորս որդին կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով». Սերգեյ Բագրատյան

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայր հողն իր գիրկն ընդունեց հերոս զավակին՝ Սեյրան Ղարիբյանին: Առաջնագիծ մեկնելուց առաջ իր գլխարկը դրեց հոր՝ իմ եղբայր Համիկի գլխին: Սեյրանը կռվեց մինչև վերջ՝ մեկ քայլ չնահանջելով, բեկորի հարվածից կորցրեց ոտքը, բայց չլքեց դիրքը, մնաց հրամանատարի կողքին: Արծվասիրտ հայորդու ոգին թևածում է Արցախի երկնքում:
     Ողորմաթասը ձեռքին Համիկը երդվեց՝ տեր ենք Սեյրանի վրեժին:
     Երանի հակառակը լիներ՝ Սեյրանը տեր լիներ մեր վրեժին:
     Ճանաչենք մեր հերոսներին, խոնարհվենք նրանց առյուծածին ծնողների առաջ»:

10797 | 0
Facebook