Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Արցախի ԱԺ անդամները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներին

00:40, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
Արցախի ԱԺ անդամները հանդիպել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներին

Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիային, դրանում Թուրքիայի ընդգրկվածությանը և վերջիններիս հովանավորությամբ ահաբեկչական խմբավորումների՝ տարածաշրջան ներթափանցմանը վերաբերող թեմաներ: Հյուրերը մտքեր են փոխանակել Եվրոպային սպառնացող թուրքական վտանգի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և հնարավոր փոխգործակցության մասին: Անդրադարձ է կատարվել նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծմանը՝ այն որակելով որպես նպատակային վանդալիզմ:

| | |
1538 | 0
Facebook