Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության». նախկին մարտերում վիրավորված զինծառայող

22:45, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
«Այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության». նախկին մարտերում վիրավորված զինծառայող

«Մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները, մեր մայրերին, մեր քույրերին, դրա համար էլ մեկնել եմ առաջնագիծ, այս պատերազմն ինձ կանչեց վրեժխնդրության»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը:

«Տղաները մարտական են տրամադրված, բոլորի մտքում միայն մեկ բան կա՝ հաղթանակ: Նրանք հերոսական կռիվ են տալիս թշնամու դեմ: Այնտեղ՝ սահմանին է մեր ճակատագիրը, մեզնից յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, որը պետք է կերտենք մեր ոգու ու կամքի շնորհիվ»,- ասաց նա՝ կոչ անելով բոլորին, ովքեր կարող են կռվել, ովքեր կարող են թիկունքում օգտակար լինել, մեկնել Արցախ: «Այս պատերազմում մեկ առաքելություն ունենք՝ երկարատև խաղաղություն պարտադրել հակառակորդին: Ես վստահեցնում եմ ձեզ, որ հաղթելու ենք»,- ասաց նա:

| | |
2872 | 0
Facebook