Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Մենք ամեն ինչ կանենք, որ Գերմանիան ծանր պատժամիջոցներ կիրառի Անկարայի ու Բաքվի նկատմամբ». Անդրեաս Գալաո

21:00, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
«Մենք ամեն ինչ կանենք, որ Գերմանիան ծանր պատժամիջոցներ կիրառի Անկարայի ու Բաքվի նկատմամբ». Անդրեաս Գալաո

«Գերմանիան չի կարող զենքով օգնել Արցախին, բայց այն, ինչ Գերմանիան կարող է անել՝ ուժեղ ու ծանր պատժամիջոցներ Բաքվի ու Անկարայի դեմ, պետք է անի»,- քիչ առաջ կայացած ասուլիսի ժամանակ ասաց գերմանացի պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ Անդրեաս Գալաոն՝ վստահեցնելով, որ այդ պատժամիջոցներն ավելի ծանր հարված կլինեն Թուրքիայի ու Ադրբեջանի վրա, քան Հայաստանին զենքով աջակցությունը:

Լրագրողների հարցին՝ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, պատգամավորները պատասխանեցին. «ՄԵնք Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն ենք և կարող ենք ազդել Գերմանիայի իշխանությունների վրա, որ, օրինակ, զենքի էմբարգո կիրառեն, կամ բանկային հաշիվները սառեցնեն, ազդեն ֆինանսատնտեսական ձևով՝ արգելելով առևտուրը»: Նրանք նաև խոր ցավ հայտնեցին, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ կռվում են նաև գերմանական զենքերով:

| | |
7434 | 0
Facebook