Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն առաջարկում է միակողմանի կարգով հայկական կողմին հանձնել հայ զինծառայողների մարմինները, սակայն չի ցանկանում հավաքել իր զինվորների դիերը

19:20, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանն առաջարկում է միակողմանի կարգով հայկական կողմին հանձնել հայ զինծառայողների մարմինները, սակայն չի ցանկանում հավաքել իր զինվորների դիերը

Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմին վերադարձնել զոհված հայ զինծառայողների մարմինները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի՝ Գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Ադրբեջանական կողմը դա պատրաստվում է իրագործել նախապես համաձայնեցված միջանցքով՝ սահմանակից Թովուզի շրջանի ուղղությամբ:

Հատկանշական է, որ Ադրբեջանն առաջարկում է այս գործընթացն իրականացնել միակողմանի կարգով, այսինքն՝ ադրբեջանական կողմը չի պատրաստվում մարտի դաշտից հավաքել իր դիերը:

39324 | 0
Facebook