Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Պատերազմն իրականում շատ արդյունավետ գործիք է». Արման Աբովյան

02:30, երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.
«Պատերազմն իրականում շատ արդյունավետ գործիք է». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմն իրականում շատ արդյունավետ գործիք է, որի օգնությամբ են բացահայտվում իրական բարեկամները, թշնամիները, արդարությունը և լկտիությունը, պատիվը և անպատվությունը։

«Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը, հրապարակել է խոսնակի հայտարարությունը, այսպես կոչված՝ «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ, որտեղ դատապարտում է հարվածը Գյանջայի ուղղությամբ»։

Դե հիմա մի հատ լսեմ բոլոր նրանց, ովքեր տարիներ ի վեր ժողովրդին մոլորեցնում էին, իբր «Եվրոպան թույլ չի տա նոր պատերազմ» կամ «հայերի ապագան Եվրոմիությունն է» և այլն։

Հիմա կերա՞ք, բա ինչի՞ համար ձայններդ դուրս չի գալիս, այ «ազատ արժեքների» սիրահարներ, մի ձեն հանե՛ք, ձեր Եվրոխորհուրդը գրեթե մի ամիս ծպտուն չի հանում, երբ դաժանաբար հայերի սպանդ է ընթանում թուրք-ադրբեջանական տեռորիստների կողմից։

Ձեր «ազատ» Եվրոպան չի արձագանքում, երբ թուրքերը գնդակահարում են գերիներին, իսկ զոհված հայ զինվորներին գլխատում են տեսախցիկների առաջ։

Խոսե՛ք, այ «եվրոմիությունասեր հայ քաղաքացիներ»։

Ձայններդ դուրս չի գալիս...

Թե՞ թուրքերն անպայման պետք է մի այլասերվածի կամ ֆեմինիստուհու մի փոքրիկ վնաս տան (օրինակ՝ ոտքի բութ մատը տրորեն), որ նոր ձեր եվրոտերերն իրար գան։

Ամո՛թ է...»:

| | |
5821 | 2
Facebook