Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանական կողմը հրապարակել է հայ ռազմագերիների լուսանկարները

18:25, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանական կողմը հրապարակել է հայ ռազմագերիների լուսանկարները

Ադրբեջանի Գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը այցելել է հոսպիտալ, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, բուժում են ստանում 3 հայ ռազմագերիները: Նրանց անունները հայտնի են՝ Սարգսյան Արեգ (13.11.2001 թ.), Ամիրջանյան Նարեկ (23.05.2001 թ.) և Միքայելյան Ալբերտ (07.09.2001 թ.): Նրանցից 2-ն արդեն զրուցել են ընտանիքի անդամների հետ, իսկ Միքայելյանն, ըստ ադրբեջանական կողմի, չի հիշել իր հարազատների հեռախոսահամարները, պայմաններ են ստեղծվել, որ նա տեսաուղերձով դիմի իր հարազատներին:

152989 | 0
Facebook