Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները

16:45, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Արցախում քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները

Արցախի տեղեկատվական շտաբը գրում է. «Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ընդունել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանին և ՀՀ շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանին: Քննարկվել են շինարարության «առաջնագծում» սպասվող առաջիկա անելիքները:

Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախի խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները թշնամու թիրախակետում են: Վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ շատ կան:

Գործնական առաջին քայլերն արդեն արված են: Միայն Ստեփանակերտում արդեն պարզ է, թե շինարարների ջոկատները որտեղից են սկսվելու իրենց աշխատանքը: Հնարավոր ամեն ինչ արվելու է, որ կարճ ժամանակում Ստեփանակերտում, մյուս բոլոր քաղաքներում ու բնակավայրերում պատերազմի հետքն իսպառ վերացվի»:

9469 | 0
Facebook