Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել Ադրբեջանին խաղաղության պարտադրելու բոլոր անհրաժեշտ միջոցները

11:15, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել Ադրբեջանին խաղաղության պարտադրելու բոլոր անհրաժեշտ միջոցները

ՀՀ ԱԳՆ-ը հադես է եկել հայտարարությամբ. «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ:

Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ:

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»։

| | |
3196 | 0
Facebook