Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

10:20, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը խորը ցավով տեղեկացնում է, որ երեկ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:
     «Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Վ. Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է գրառման մեջ:
     Վանիկ Վարազդատի Մկրտչյանը ՀՀ վաստակավոր արտիստ է 2011 թվականից:
     Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում:

5098 | 0
Facebook