Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. խախտելով հրադադարը՝ առավոտյան հակառակորդն անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ

08:35, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. խախտելով հրադադարը՝ առավոտյան հակառակորդն անցել է հարձակման, երկուստեք կան զոհեր ու վիրավորներ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ:
     Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:
     Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

27234 | 0
Facebook