Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սա պատերազմի ավարտ չէ». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

02:15, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
«Սա պատերազմի ավարտ չէ». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան CNN Turk-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ երկարատև զինադադար պահպանել. փոխանցում է Մեդիամաքսը:

«Ադրբեջանի ցանկությունը, նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, և սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչև վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների և դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ:

Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում»,- ասել է Աբդուլաևան:

14195 | 2
Facebook