Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մարդասիրական զինադադար» եզրույթը մի փոքր հիբրիդային ձևակերպում է»․ Գևորգ Գալստյան

03:05, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
«Մարդասիրական զինադադար» եզրույթը մի փոքր հիբրիդային ձևակերպում է»․ Գևորգ Գալստյան

Քաղաքագետ, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ի մասնակից Գևորգ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Զինադադար(armistice) ու հրադադար (ceasefire) հասկացություններն էականորեն տարբերվում են միմյանցից:
     Հրադադարը համեմատաբար կարճաժամկետություն ենթադրող (ինչպիսին է մարդասիրական կոչվող հրադադարը) դադար է, մինչդեռ զինադադարը պատերազմող կողմերի միջև ձեռք բերվող շատ ավելի լուրջ համաձայնության արդյունք հանդիսացող դադար է, որոշ դեպքերում խաղաղության հաստատմանը նախորդող գործընթաց, իսկ որոշ դեպքերում էլ հենց, այսպես կոչված, խաղաղության հաստատում:
     Հ. Գ. Այս դեպքում բավականին շատ հարցեր են առաջ գալիս դրա ձեռքբերման գործընթացի, պայմանների վերաբերյալ և այլն:
     Համենայնդեպս, «մարդասիրական զինադադար» եզրույթը մի փոքր հիբրիդային ձևակերպում է»:

| | |
4375 | 0
Facebook