Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Հայոց լեռնաստանի գահավեժ ու հպարտ լեռներից թուրք ասկյարի փախուստը ոսոխի տևական նահանջն է լինելու»․ Լևոն Շիրինյան

04:15, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
«Հայոց լեռնաստանի գահավեժ ու հպարտ լեռներից թուրք ասկյարի փախուստը ոսոխի տևական նահանջն է լինելու»․ Լևոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է, Էրդողանի` իր վասալի և բանդիտ-վարձկանների միջոցով կազմակերպած Արևելյան արշավանքը՝ պանթյուրքիստական իդեալի իրականացման նպատակով, հանդիպելով Հայոց Արևելաց կողմանց գրանիտե ապառաժին, հօդս է ցնդում առմիշտ:
     Հայոց Լեռնաստանի գահավեժ ու հպարտ լեռներից թուրք ասկյարի փախուստը ոսոխի տևական նահանջն է լինելու այնպես, ինչպիսին եղավ Վիեննայի պատերի տակից օսմանյան հորդաների 1683-ի անընդմեջ գլխապատառ նահանջ-քայքայումը:
     Հ . Գ. Ի դեպ, Վիեննան պաշտպանող Լեհաստանի թագավոր Սոբեսկու ամենամարտունակ զորքի կենտրոնը զբաղեցնում էր հարվածային Հայկական զորագունդը»:

| | |
5426 | 0
Facebook