Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

01:25, կիրակի, 18 հոկտեմբերի, 2020 թ.
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

70 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա որդին` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը. «Սրտի կսկիծով պետք է տեղեկացնենք, որ մեր հայրիկը` Վանիկ Վարազդատի Մկրտչյանը այսօր, իր կյանքի 70 տարում անսպասելիորեն լքեց մեզ։ Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացնենք հավելյալ»։

Վանիկ Մկրտչյանը ծնվել է Արթիկում՝ 1950թ., մարտի 13-ին: 1969-1972 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, միաժամանակ՝ 2008 թվականից աշխատում է Երևանի պետական Համազգային թատրոնում, համագործակցում է «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։

Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում՝ Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Բաղդասարյանի «Մարիամ» և այլն։ Մասնակցություն է ունեցել նաև տարբեր հեռուստասերիալներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում։

Պարգևներ, մրցանակներ

2010 թվականին Պաղտասար աղբարի դերակատարման համար ճանաչվել է՝

«Տարվա լավագույն դերասան»` ստանալով ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ
     ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2010)
     ՀԹԳՄ ոսկե մեդալ (2010)
     Երևանի քաղաքապետի պատվոգիր (2010)
     ՀՀ վաստակավոր արտիստ (2011)

| | |
5194 | 0
Facebook