Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են հայ խաղաղ ցուցարարների վրա

21:45, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են հայ խաղաղ ցուցարարների վրա

Իսրայելում մոտ 20 ադրբեջանցիներ մահակներով և քարերով հարձակվել են խաղաղ հայ ցուցարարների վրա, որոնք Հայաստանի և Արցախի դրոշներով ավտոերթ էին իրականացնում` Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Հայր Տիրանը:
     «Ավտոերթի ընթացքում Իսրայելում բնակվող մոտ 20 ադրբեջանցիներ 3-4 մեքենաներով կտրել են մեր ցուցարարների ճանապարհը, մահակներով, քարերով սկսել են կոտրել մեքենաները, ինչպես նաև հարվածներ հասցնել մեքենաներում գտնվող հայերին: Մեր ցուցարարների ու իրենց միջև բախում է տեղի ունեցել, որի ընթացքում 4-5 հայ երիտասարդներ միջին և թեթև ծանրության վիրավորումներ են ստացել, իսկ մեր տարեց հայրենակիցներից մեկն ուշագնաց է եղել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին բոլորն էլ լավ են»,- ասել է Հայր Տիրանը:

Իսրայելում ադրբեջանցիները մահակներով և քարերով հարձակվել են հայ խաղաղ ցուցարարների վրա
| | |
4936 | 0
Facebook