Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մի խումբ կուսակցություններ համատեղ հայտարարությամբ դիմեցին ՀՀ կառավարությանը

15:30, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
Մի խումբ կուսակցություններ համատեղ հայտարարությամբ դիմեցին ՀՀ կառավարությանը

ՀՀ քաղաքական ուժերը համատեղ հայտարարությամբ այսօր դիմեցին ՀՀ կառավարությանը մի շարք հարցերով` կապված Արցախում ընթացող պատերազմի հետ:

Հայտարարությունը ներկայացնող ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Պահանջում ենք՝

  1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգեու իրավասություններով:
  2. Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար` ներգրավել Հայաստանի և Արցախի նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտգործ նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կուսակցությունները` «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային ինքնորոշում», «Երկիր Ծիրանի», «Հայաստանի հանրապետական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ժառանգություն», «Համերաշխություն», «Հայաստանի դեմոկրատական», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան»: Սաղաթելյանը հայտարարեց, որ հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրության համար:

13835 | 6
Facebook