Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Մեր բանակցային դիրքերը խոցելի են». Արման Մելիքյան

15:25, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
«Մեր բանակցային դիրքերը խոցելի են». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր բանակցային դիրքերը խոցելի են, քանի որ մեր հրապարակավ ներկայացվող առաջնահերթություններում անտեսում ենք տարածքային բաղադրյալը, անտեսում ենք Արցախի սահմանադրական տարածքի անձեռնմխելիության հրամայական պահանջը: Երեկ էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ հարցը պետք է լուծվի «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որը կրկին անտեսում է տարածքային ամբողջականության պահպանման պարտադիր պայմանը: Այս խնդրի կարևորությունը հասկանալու համար իմացեք, որ և՛ ապրիլյան պատերազմը, և՛ ներկայիս պատերազմը ծնող ու սնող գաղափարական հենքը մեր կողմից տարածքներն առևտրի ու սակարկության առարկա դարձնելն է եղել` մեզ ագրեսորի պիտակ կպցնելու մեր իսկ կողմից տրվող առիթը: Մենք իրավա-քաղաքական մակարդակում այլ ուղով մեր շահերը պաշտպանելու լիարժեք հնարավորությունն ունենք: Հիմա բառախաղերի ժամանակը չէ...»:

| | |
4353 | 0
Facebook