Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել #COVID_19-ի տարածման շղթան, արե՛ք դա». Արմեն Մուրադյան

13:30, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
«Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել #COVID_19-ի տարածման շղթան, արե՛ք դա». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։
     Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները: Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։
     Հարգեք գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների խնդրանքը։
     Հայեր ջան, միացեք բժիշկներին և կռվեք այս պատերազմի՝ համավարակի դեմ հանուն բոլորիս առողջության։ Չէ որ Բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝ պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։ Հավատացեք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը, մենք միասին կհաղթենք Covid-19-ին։
     Եվ ուրեմն, միացեք Սպիտակ Բանակին և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»։

| | |
3502 | 0
Facebook