Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Եթե Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, կստեղծվի ռուս-թուրքական ռազմական դաշինք». Հայկ Մարտիրոսյան

09:25, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
«Եթե Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, կստեղծվի ռուս-թուրքական ռազմական դաշինք». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազում հայրենակիցներ, այս օրերին վկայակոչելով ԱՄՆ կողմից միջուկային մարտագլխիկների դուրսբերումը Թուրքիայից, ինչպես նաև Ինջիրլիկ ավիաբազայի ակնկալվող տեղափոխումը, հույս են հայտնում, որ Թուրքիան շուտով կվտարվի ՆԱՏՕ-ից և ուրախանում այդ հեռանկարով:
     Սակայն երկու հանգամանք պետք է նկատի ունենանք.
     Ա. ՆԱՏՕ-ից վտարման որևէ ընթացակարգ ՆԱՏՕ-ի կանոնադրությամբ նախատեսված չէ: Անդամ պետությունը միայն սեփական կամքով կարող է դուրս գալ դաշինքից: Եթե անգամ անդամ բոլոր պետությունները ինչ-որ արտաընթացակարգային անհնար մի տարբերակով քննարկեն Թուրքիայի վտարման օգտին` ըստ կանոնադրության` եթե գեթ մեկ երկիր` այս դեպքում ինքը` Թուրքիան դեմ քվեարկի դրան, այդ վտարումը տեղի չի ունենա:
     Բ. Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամությունից դուրս գալը նշանակելու է Թուրքիա-Ռուսաստան ռազմական դաշինքի անմիջապես ստեղծում, որ Հայաստանի համար ահռելի, անչափելի ռիսկեր է պարունակելու:
     Թուրքիան Հայաստանի և Եվրոպայի համար պակաս վտանգավոր է որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, քան՝ դրա անդամությունից զրկված առավել ագրեսիվ վտարանդի»:

| | |
6086 | 0
Facebook