Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

ՌԴ նախաձեռնությամբ Երևանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա՝ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար

07:55, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
ՌԴ նախաձեռնությամբ Երևանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա՝ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար

Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանը Մոսկվա է ուղարկել զինվորականներ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Երևանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով՝ Բաքուն չի ուղարկել իր ներկայացուցիչներին: Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունից և մերժմամբ պատասխանում ՌԴ նախաձեռնությանը»,- նշել է նա:

Գևորգյանն ասել է՝ «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչներին այցելել Մոսկվա»:

| | |
9000 | 0
Facebook