Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

00:45, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտնում է. «Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
     Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին: Այցի ընթացքում նրանց ողջունել և ուղեկցել են ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը և բուժանձնակազմը:
     Այցի ընթացքում պրն. Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմեց իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Բացահայտեցին որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակեցին իրենց շների նկարները և պայմանավորվեցին խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի:
     Քանի որ Ռուբենը իր վիրավորումների հետևանքով նոր է վերսկսում խոսել, պրն. Շարփը երկար զրուցեց նրա մայրիկի հետ, ով ևս վիրավոր է: Ռուբենի մայրը պատմեց դժբախտության, որդու հետաքրքրությունների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին, որին հույս ունի վերադառնալ ապաքինվելուց հետո:
     Բուժանձնակազմի խոսքով, փոքրիկ Արծվիկը այս օրերի ընթացքում առաջին անգամ ժպտաց՝ խաղալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատակիցների կողմից բերված խաղալիքներով:
     «Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշեց պրն. Շարփը իր այցի ժամանակ, - «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:
     Այցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունք էր:
     Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում տրամադրել մարդասիրական օգնություն նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ»:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է ՀՀ-ում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին

8103 | 0
Facebook