Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ընդգրկել է «սև ցուցակում» ԼՂ այցելելու համար

00:15, շաբաթ, 17 հոկտեմբերի, 2020 թ.
Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ընդգրկել է «սև ցուցակում» ԼՂ այցելելու համար

Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին ընդգրկել է «սև ցուցակում» առանց պաշտոնական Բաքվի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
     Ադրբեջանի արտգործնախարարությունից հայտարարել են, թե, իբր պատգամավորի այս քայլը չի համապատասխանում «Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»։

Ավելի վաղ Միլոնովը ինստագրամյան իր էջում գրել էր. «Մենք շատ հուսով ենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական անօդաչու ինքնաթիռ այլևս կյանքեր չի խլի»:

4728 | 0
Facebook