Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը

23:45, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը

51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը. «Մենք կորցրեցինք թանկագին Մարգար Եսայանին, մեր աչքի առաջ։ Նա հրաշալի մարդկանցից մեկն էր, ում դաստիարակել է այս երկիրը: Մաղթում եմ համբերություն նրա ընտանիքին և հարազատներին»,- գրել է Քալընը:
     Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող:

2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում ընտրվել է պատգամավոր:

| | |
6290 | 0
Facebook