Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Երբ տաք ծածկոցներ էին ուղարկում, ասում էինք՝ տղե՛րք, էսօր մենք չմրսեցինք». Հարություն Դոխոլյան

22:30, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Երբ տաք ծածկոցներ էին ուղարկում, ասում էինք՝ տղե՛րք, էսօր մենք չմրսեցինք». Հարություն Դոխոլյան

«Երբ կանգնած էինք սահմանին, մենք գիտեինք, որ պիտի պահենք մեր հայրենիքը, մեր ժողովրդին, մեր ընտանիքը, բայց երբ նրանք փոխադարձ օգնում են մեզ դա մի մեծ բան է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց հակառակորդի 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ խոցած մեր ժամանակների հերոս Հարություն Դոխոլյանը:

Նա նկարագրեց առաջնագծում տիրող տրամադրությունները, երբ իրենք ստացել են թիկունքից ուղարկված ծանրոցները. «Երբ բացում ես ծանրոցը, որտեղ ամեն մեկն ինչ-որ բան ներդրել ա ու գտնում ես քո ուզածը, դա մի մեծ ուրախություն ա պարգևում: Երբ գալիս ա մեքենան, որտեղ տաք ծածկոցնր են, մենք ասում էին՝ տղե՛րք, էսօր մենք չմրսեցինք: Մեր հայ ժողովրդի օգնությունը սահմանում տղերքի եղբայրությունը մի մեծ ուժ ա, որը դուրս գալով երբեք չես վախենա թշնամուց ու միշտ առաջ կգնաս»,- ժպտալով ասում է Դոխոյանը:

Նա նաև նշեց, որ չի պատրաստվում սահմանափակվել հակառակորդի՝ իր կողմից խոցված զինտեխնիկայով. «Ապաքինվելուց հետո միանգամից մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»,- ասաց նա:

| | |
7508 | 0
Facebook