Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային «լուրջ հետևանքներով», եթե վերջինը կիրառի ռուսական С-400-ները

21:40, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային «լուրջ հետևանքներով», եթե վերջինը կիրառի ռուսական С-400-ները

ԱՄՆ-ը հուսով է, որ Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերն սպառազինման համար չի գործարկի, հակառակ դեպքում նրան անվտանգության ոլորտում լուրջ հետևանքներ են սպասում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրթեգուսը։
     «ԱՄՆ-ը հստակեցնում է, որ հույս ունի, որ С-400 համակարգը չի գործարկվի սպառազինության մեջ։ Եթե Թուրքիան ներդնի С-400 համակարգը, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար հնարավոր լուրջ հետևանքներն ակնհայտ են»,- նշել է դիվանագետը։
     Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ամենավճռական կերպով» կդատապարտի Թուրքիայում С-400-ի զորավարժությունները, եթե դրանց անցկացման մասին տեղեկատվությունը հաստատվի՝ պայանավորված այն հանգամանքով, որ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումներն «անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի պարտավորությունների հետ»:

24647 | 0
Facebook