Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

Արցախում բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ

21:15, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Արցախում բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ

ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների՝ հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:

Հորդորում ենք անվերապահ հետևել պարետատան ցուցումներին, և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

| | |
1898 | 0
Facebook