Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է». Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ #CBNNews-ին

17:35, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է». Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ #CBNNews-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ամերիկյան CBN News հեռուստաընկերությանը:

Մասնավորապես, պատասխանելով հեռուստալրագրողի այն հարցին, թե՝ «կան տեղեկություններ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ինչպիսի՞ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը», նախագահ Սարգսյանն ասել է. «Կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները: Իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը: Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն անգամ խորհրդային իշխանության տարիներին՝ 65 տարի, մեծամասամբ բնակեցված է եղել հայերով: Եթե գնաք Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետություն, կտեսնեք շինությունների մնացորդներ, եկեղեցիներ, որոնք գալիս են 3-4-րդ դարերից, երբ Հայաստանը 301 թվականին դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը»:

ա«Թուրքիան խաղաղ գործընթացի ամենամեծ խոչընդոտն է». Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ #CBNNews-ին
7120 | 0
Facebook