Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Հրադադարը պետք է խստորեն հարգվի»․ Հունաստանի ԱԳ նախարար

15:20, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Հրադադարը պետք է խստորեն հարգվի»․ Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն այսօր հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Այս ողբերգական եղելությունների հիշողությունը չպետք է մոռանալ, որ դրանք երբևէ չկրկնվեն»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Նիկոս Դենդիասը՝ նշելով, որ Հունաստանը ջանք չի խնայում էլ ավելի խորացնելու, ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ։

«Աթենքից հետևում ենք զարգացումներին, ողջունում ենք հրադադարի լուրը, բայց մեզ մեզ շատ խիստ մտահոգում են հրադադարի խախտումները։ Այն պետք է խստորեն հարգվի»,- հայտարարեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն բանակցությունների սեղանին վերադառնալով։

| | |
1570 | 1
Facebook