Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

Իրադարձություններ

«Թուրքիան ընդհանուր հայտարարն է ագրեսիայի, ապակայունացման»․ Հունաստանի ԱԳ նախարար

15:25, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Թուրքիան ընդհանուր հայտարարն է ագրեսիայի, ապակայունացման»․ Հունաստանի ԱԳ նախարար

«Այն, ինչ անում է Հունաստանը, ստեղծելն է երկրների միջև ընդհանուր ըմբռնման մի համայնք, ինչպես, օրինակ, Հունաստանն ու Հայաստանն ունեն, որոնք միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում։ Մենք այս փոխըմբռնումը չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ. այն խաղաղություն սիրող ու պահող ազգերի մի հանրություն է։ Դիմելով Թուրքիային՝ պիտի ասեմ, որ մենք ուրախ կլինեինք, եթե նա էլ կիսեր այդ նույն արժեքները մեզ հետ։ Թուրքիան հիմա այդ փաստարկների հակառակ կողմում է գտնվում և ագրեսիայի, ապակայունացման ընդհանուր հայտարարն է»,- իր ելույթում հայտարարեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

| | |
1965 | 0
Facebook