Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիխանովսկայայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

17:10, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Տիխանովսկայայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել՝ ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված կոչերի համար: Այս մասին ասված Է Բելառուսի Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։
     «Հետաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ «Համակարգող խորհուրդ» կոչվող կազմակերպության առանձին անձինք կատարել են երկրում սոցիալ-քաղաքական, տնտեսական և տեղեկատվական իրադվիճակի ապակայունացմանն ուղղված գործողություններ, վնաս հասցրել Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը»,- ասված է հաղորդագրության տեքստում:

7014 | 0
Facebook