Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում». Արմեն Փամբուխչյան

15:15, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում». Արմեն Փամբուխչյան

ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրատվականներում կարդացի, որ հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն:

Կրկնվում եմ, բայց մեր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի գրավականներից մեկը եղել է հենց ռազմագերիների հետ վարվելաձևը, որը տեղավորվել է հումանիզմի և մնացած կոնվենցիաների տիրույթում:

Ավելի պարզ, ադրբեջանցին, իմանալով իր հաձնվելուց հետո հետագա ճակատագիրը, նախընտրել է գերի ընկնել, քան կռվել, իսկ մեր տղաները միշտ նախընտրել են նռնակով պայթեցնել իրանց և թշնամուն համատեղ, քան հանձնվել:

Ռոբերտ Աբաջյանը և մյուսները վկա...

Հ. Գ. Անգամ պատերազմում հումանիզմով ենք հաղթում»:

| | |
5100 | 0
Facebook