Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները». Դանիել Իոաննիսյան

14:45, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, խաղաղ միջոցով փակեք Եվրոպայի, ԱՄՆ-ի, Վրաստանի և այլ երկրների բոլոր հնարավոր ճանապարհները, կամուրջները, երկաթուղիները:

Առաջիկա շաբաթ-կիրակի օրերը չափազանց հարմար են դրա համար: Ձեր ամեն մի բողոքի ակցիան կարող է այստեղ կյանքեր փրկել:

Մեր պահանջն արդար է: Մենք ուզում ենք խաղաղություն և մենք ուզում ենք հակազդում ահաբեկչությանը: Դարձնենք մեր պահանջը բոլոր երկրների առաջնահերթ քննարկման առարկա:

Պահանջները հետևյալն են. երկրները՝

1. Պետք է դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան,

2. Պետք է ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը,

3. Պետք աջակցեն Հայաստանին ու Արցախին ահաբեկչության դեմ պայքարում:

Իսկ Վրաստանի դեպքում՝ գոնե արգելեն իրենց տարածքով ահաբեկիչների համար զենքի մատակարարումները:

Բոլոր երկրները, որոնք դա չեն անի, պետք է ամեն շաբաթ-կիրակի ստանան փակ ճանապարհներ, երկաթուղիներ ու կամուրջներ»:

| | |
4367 | 0
Facebook