Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

Կապիտան Գևորգ Բալայանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա. ՊԲ

14:05, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Կապիտան Գևորգ Բալայանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա. ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է՝ նորօրյա հերոսների շարքերը համալրվում են:

«Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:
     Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:
     Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, «Արիության համար» մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը»:

| | |
3914 | 0
Facebook