Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուշկովը նշել է ԼՂ հակամարտության զարգացման սցենարները

10:40, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Պուշկովը նշել է ԼՂ հակամարտության զարգացման սցենարները

Ռուսաստանի Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Երևանի և Բաքվի դիրքորոշումները՝ նշելով դրա զարգացման հնարավոր սցենարները: Գրառումը նա հրապարակել Է Telegram-ում։
     «Բաքվի և Երևանի «կարմիր գծերը» փոխադարձաբար ոչնչացնում են միմյանց. նրանց միջև չկա ոչ մի «չեզոք գոտի», ոչ մի ակնարկ փոխզիջման մասին»,- գրել է Պուշկովը:
     Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն այս դեպքում անզոր է, քանի որ միջազգային իրավունքի երկու կարևորագույն սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշման իրավունքն «այստեղ բախվել են անզիջում պայքարի»:
     «Հնարավոր է նաև հարցի լուծման հետաձգում այն դեպքում, երբ ուժային ճանապարհով լուծումն անհնար է կամ արգելափակվում է ավելի ուժեղ գերտերությունների կողմից, ինչպես, ասենք, Մերձդնեստրի դեպքում։ Ղարաբաղը կարող է կրկին դառնալ նման հետաձգված որոշման օրինակ»,- եզրափակել է սենատորը։

11783 | 0
Facebook