Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Խնդիրն այդ կազմակերպությունների ՀՀ քաղաքացի աշխատակիցների վարքագծից է գալիս». Թ. Պողոսյան

09:40, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Խնդիրն այդ կազմակերպությունների ՀՀ քաղաքացի աշխատակիցների վարքագծից է գալիս». Թ. Պողոսյան

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իմ լավ ընկեր Ռուբեն Մելիքյանն անցած օրը կարևոր հարց բարձրացրեց. իսկ ո՞ւր են միջազգային կառուցների հայաստանյան ներկայուցչությունների արձագանքներն Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ։ Այսօր ընդամենն ինչ-որ հերթապահ պարզաբանումներ լսեցինք։ Իսկ իմ պատկերացմամբ, խնդիրն այդ կազմակերպությունների ոչ թե արտերկրյա ներկայացուցիչների, այլ հենց ՀՀ քաղաքացի աշխատակիցների վարքագծից է գալիս։ Դե հիմա պատկերացրեք, որ բռնեն ու ամենամեղմ տարբերակով, ոչ թե մունաթ գան, այլ գործադուլ անեն։ Վարորդից մինչ օգնական, խորհրդականից մինչև փորձագետ։ Լինի դեսպանություն, թե ներկայացուցչություն։ Կարծում եմ` դրանից հետո այլ կերպ կսկսեն ընկալել մեր հայրենական պատերազմի արժեքը։ Թե՞ այս մեր պատերազմը միայն տեղական կազմակերպությունների հայրենականն է...»:

| | |
3415 | 0
Facebook