Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատել է, որ Թուրքիան վարձկաններ է ուղարկում Ադրբեջան

09:25, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատել է, որ Թուրքիան վարձկաններ է ուղարկում Ադրբեջան

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ Ալ-Մեսմարին հաստատել է Թուրքիայից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխումը: Այս մասին գեներալը հայտնել է Sky News Arabia-ի եթերում: «Թուրքիան «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ահաբեկիչների է տեղափոխել Լիբիա։ Եվ այժմ Թուրքիան օգտագործում է այդ օդանավակայանները՝ լիբիացի, սիրիացի ահաբեկիչներին Ադրբեջան ուղարկելու համար»,- ասել է Ահմեդ Ալ-Մեսմարին։

7926 | 0
Facebook