Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Զորակոչվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ. «Հրապարակ»

08:15, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Զորակոչվել են նախկին իշխանությունների ներկայացուցիչներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն ու ընդհանուր զորահավաք: Մենք տեղեկացանք, որ զորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը՝ slaq.am կայքի խմբագիր Մենուա Հարությունյանը պահեստազորի շարքերում մեկ շաբաթ է՝ իր ծառայությունն է իրականացնում սահմանին։ Զորակոչվել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․ նա մասնագիտությամբ բժիշկ է, պաթոլոգանատոմ։ Ծառայում են նաև մեծ թվով նախկին պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանը, Ռուստամ Գասպարյանը։ Արագած Ախոյանը նոր է վերադարձել ճակատից։ Ծանուցել են նաև ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդուն։ Զինկոմիսարիատից ծանուցագիր է ստացել նաև ՀՀԿ-ական նախկին մարզպետներից մեկն ու նրա որդին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
21060 | 6
Facebook