Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

01:15, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև

Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից:
     «Պատգամավորների պալատը,
     – հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,
     – Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը,
     – գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ․կնքված զինադադարից հետո,
     – արձանագրելով երրորդ երկրների՝ մասնավորապես Թուրքիայի ներգրավմամբ աճող բարդությունները,
     – գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,
     – Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի ( Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,
     – Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության,
     Կոչ է անում Կառավարությանը
     – հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին
     – դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության,
     – աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»։

| | |
3199 | 0
Facebook