Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«Այս նոր արցախյան պատերազմից կսկսվի պուտինյան Ռուսաստանի փլուզումը». Թ. Ալեքսանյան

05:15, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
«Այս նոր արցախյան պատերազմից կսկսվի պուտինյան Ռուսաստանի փլուզումը». Թ. Ալեքսանյան

Վերլուծող Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի համար ամեն մի օրվա հապաղում, այս պատերազմը կանգնեցնելու առումով, ճակատագրական է դառնալու, արդեն հասկանալի է դառնում, որ Մոսկվան այս հակահայկական դավադրության մաս է կազմում, իսկ դա նշանակում է, որ նա կորցնելու է Հայաստանը՝ հետևաբար նաև ամբողջ Հարավային Կովկասը, ինչպես նաև խաչ է քաշելու ՀԱՊԿ ու ԵԱՏՄ ինտեգրացիոն պրոյեկտների վրա:
     Ռուսաստանը այս մի քանի օրվա ընթացքում ապացուցեց, որ ինքը ուժային կետրոն չի և հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն պրոցեսներ կյանքի կոչելու հնարավորություններ չունի:
     Կարճ ասած, ինչպես 80-ականների վերջերին ու 90-ականների սկզբներին սկիզբ առած արցախյան պատերազմի արդյունքում փլուզվեց Սովետական Միությունը, այնպես էլ հիմա այս նոր արցախյան պատերազմից կսկսվի Պուտինյան Ռուսաստանի փլուզումը:
     Փաստորեն, ռուսական վերնախավը նորից որոշել է այդ երկիրը ծվեն-ծվեն անել, ահա թե ինչու պիտի երկրի վերնախավը այդ երկիրը բնակեցնող հիմնական ազգի ներկայացուցիչներից բաղկացած լինի, այլ ոչ թե ... չշարունակեմ, ինքներդ լավ գիտեք»:

| | |
8062 | 2
Facebook