Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

Բելգիայի ֆլամանական խորհրդարանն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

20:10, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
Բելգիայի ֆլամանական խորհրդարանն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև

Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունեց Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Բանաձևում, մասնավորապես, նշվում է՝

  • Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտվել է Ադրբեջանի կողմից՝ Ստեփանակերտի ռմբակոծությամբ:
  • Ադրբեջանը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, թիրախավորում է ոչ ռազմական օբյեկտներ, որի պատճառով ամենից շատ տուժում է Արցախի խաղաղ բնակչությունը:
  • Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը ապակայունացնում են տարածաշրջանը:

Ֆլամանական խորհրդարանի բանաձևի նախաբանում հանգամանալից կերպով ներկայացվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը՝ նշելով հետևյալը.

  • 1923-ին գերազանցապես հայերով բնակեցված Լեռային Ղարաբաղն ընդգրկվել է Սովետական Ադրբեջանի կազմում;
  • 1989-ին ԼՂԻՄ-ը Սովետական Հայաստանին միանալու հայտ է ներկայացրել, սակայն այն մերժվել է Սովետական Միության կողմից:
  • 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղն անկախություն է հռչակել;
  • Արցախն ինքնավար երկիր է, 2017-ին Լեռնային Ղարաբաղը Հանրապետեությունը ընդունել է Արցախի Հանրապետություն անունը։
| | |
1880 | 0
Facebook