Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ.

Միջազգային

Եվրոմիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

14:10, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
Եվրոմիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Նավալնիի հետ կապված իրավիճակի պատճառով
     Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և ևս չորս ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ ընդգրկվել են Եվրոմիության սև ցուցակում, որը սահմանվել է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի պատճառով: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի որոշման մեջ։
     Պատժամիջոցների ցանկում է նաև օրգանական քիմիայի և տեխնոլոգիաների պետական գիտահետազոտական ինստիտուտը, որի հետ ԵՄ գործարարներին արգելված է պահպանել ցանկացած հարաբերություն:
     «Անհատական սահմանափակող միջոցներ են սահմանվել Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի, ՌԴ նախագահի ներքին քաղաքականության վարչության պետ Անդրեյ Յարինի, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալներ Ալեքսեյ Կրիվորուչկոյի և Պավել Պոպովի, ինչպես նաև Սիբիրի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Մենյայլոյի նկատմամբ»,-ասված է փաստաթղթի մեջ։
     ԵՄ սահմանափակումները նախատեսում են Եվրոմիության տարածք մուտքի արգելք և եվրոպական բանկերում ցանկացած ֆինանսական ակտիվների սառեցում:

| | |
8224 | 0
Facebook