Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ.

Համացանց

«2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա». Գևորգ Դերձյան

13:50, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ.
«2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա». Գևորգ Դերձյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է:

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է:

Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտվում է անձնակազմի խիշտ ուշադրության տակ:

Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»:

| | |
1268 | 0
Facebook